sombrero

Մեր մեքսիկական անկյունը ողջունում է Ձեզ

2000թ սկսած, առաջին մեքսիկական ռեստորանը Երևանում

Առաջին մեքսիկական ռեստորանը Երևանում

Բավական է մեկ անգամ այցելեք Մեքսիկա, և դուք անպայման կցանկանաք կրկին վերադառնալ այնտեղ: Արևի տապը, անապատը և փշոտ կակտուսներն այս երկրի միակ գրավչությունը չեն: Այն շատ ու շատ հրաշքներ կարող է առաջարկել: Կարող եք վայելել մարիաչիների կիթառի սիրառատ ելևէջները, ինչպես նաև թխամորթ գեղեցկուհիների ֆլամենկո պարը: Մեքսիկան տեկիլայի, էկզոտիկ կոկտեյլների և աննկարագրելի հույզերի երկիր է:

2000 թվականի մայիսին Երևանում մեքսիկական առաջին ռեստորանը, իր դռները բացելով հանրության առաջ, շատ արագ դարձավ քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը: Տարիների ընթացքում ռեստորանն իր հարկի տակ անց է կացրել բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ, հաղթել է մի շարք մրցույթներում`իր արժանապատիվ տեղը գրավելով և մեծ համբավ վայելելով քաղաքի բնակիչների, զանգվածային լրատվամիջոցների, շոու բիզնեսի ներկայացուցիչների և զբոսաշրջիկների շրջանում:

cactus restaurant

Էթնիկ մեքսիկական խոհանոց

Մեր բարը ամենահարուստն է իր ոգելից և զովացուցիչ խմիչքներով, հայտնի իր կոկտեյլների տեսականիով

live atmosphere

Աշխույժ մթնոլորտ

Ռեստորանն աչքի է ընկնում իր մեքսիկական խանդավառ ոգով: Ջերմ և բարեհամբույր ընդունելությունը, հաճելի ներքին կահավորանքը, մեքսիկական և լատինաամերիկյան հնչյուններով լի աշխույժ միջավայրը ստիպում է ցանկացած այցելուի զգալ և վայելել ֆիեստան: Իսկ բարձրակարգ սպասարկումը, կենդանի երաժշտությունը և հաճելի անակնկալները ոչ ոքի անտարբեր չեն թողնում:

Կարող ենք հպարտությամբ նշել, որ Հայաստանում մեր բարը ամենահարուստն է իր ոգելից և զովացուցիչ խմիչքներով, հայտնի և բացառիկ կոկտեյլների տեսականիով, որոնք Ձեզ համար պատրաստում են միջազգային մրցույթներում հաղթած աշխարհի ամենալավ բարմենները: Մեր մեքսիկական անկյունը ողջունում է Ձեզ իր ավտոմեքենաների համար հատկացված ավտոկանգառով, անվճար առաքմամբ, լայնամասշտաբ WiFi ինտերնետով և բազմաթիվ այլ անակնկալներով: