Cactus Birthday

Ամսաթիվը/ժամը
12/05/2017 մինչև 13/05/2017
00:00 - 00:00


2000 թվականի մայիսին Երևանում մեքսիկական առաջին ռեստորանը, իր դռները բացելով հանրության առաջ, շատ արագ դարձավ քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը: Տարիների ընթացքում ռեստորանն իր հարկի տակ անց է կացրել բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ, հաղթել է մի շարք մրցույթներում`իր արժանապատիվ տեղը գրավելով և մեծ համբավ վայելելով քաղաքի բնակիչների, զանգվածային լրատվամիջոցների, շոու բիզնեսի ներկայացուցիչների և զբոսաշրջիկների շրջանում:

Այսպիսով յուրաքանչյուր տարի մայիսի 12 Կակտուս ռեստորանը նշում է իր ծննդյան տարեդարձը ջերմ և բարեհամբույր ընդունելությամբ, կոկտելներով, մեքսիկական և լատինաամերիկյան հնչյուններով և ծննդյան տորթով: